Բաց նամակ եմ ուղղելու վարչապետին. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Բաց նամակ եմ ուղղելու վարչապետին. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Վաղը հրավիրելու եմ մամուլի ասուլիս, հայտարարությամբ եմ հանդես գալու և բաց նամակի տեսքով այն ուղղելու եմ երկրի վարչապետին։ Այսօր դատական նիստի ընթացքում մեկ անգամ ևս եկանք այն եզրակացության, որ ընտրովի արդարադատությունը սույն գործով տոտալ ձևով իրականացվում է։ Ի գիտություն ընդունելով, որ նոր Հայաստանում այլևս պետք է տեղի չունենա ընտրովի արդարադատություն, վաղը բաց նամակ եմ մամուլի ասուլիսի միջոցով ուղղելու երկրի վարչապետին »,- դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։