Պուտինը շնորհավորել է քաղաքացիներին ՌԴ-ի հետ նոր շրջանների միավորման օրվա առթիվ (տեսանյութ)

Պուտինը շնորհավորել է քաղաքացիներին ՌԴ-ի հետ նոր շրջանների միավորման օրվա առթիվ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է քաղաքացիներին Ռուսաստանի հետ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի միավորման օրվա կապակցությամբ:

«Ռուսաստանի հարգելի քաղաքացիներ, շնորհավորում եմ ձեզ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի հետ միավորվելու օրվա առթիվ։ Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ վճռորոշ, հիրավի պատմական և ճակատագրական իրադարձություն՝ համաձայնագրեր ստորագրվեցին ֆեդերացիայի չորս նոր սուբյեկտների Ռուսաստան կազմ ընդունելու վերաբերյալ։ Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի միլիոնավոր բնակիչներ կատարել են իրենց ընտրությունը՝ լինել իրենց հայրենիքի հետ»,- նշել է Պուտինը։

Նախագահի խոսքով՝ 2014-ի հեղաշրջումից հետո Կիևում ստեղծված իշխանությունները փորձել են ահաբեկել այս տարածաշրջանների բնակիչներին, փորձել նրանցից խլել «իրենց ապագան, իրենց ճակատագիրը որոշելու, մշակույթը, ավանդույթները և լեզուն ունենոլւ իրավունքը»։ 

«Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել միլիոնավոր մարդկանց կամքը, նրանց հավատը ճշմարտության և պատմական արդարության հանդեպ»,- հավելել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է նոր տարածքների քաղաքացիների քաջությունն ու անզիջում բնավորությունը։
«Մարդիկ այս գիտակցված, երկար սպասված, դժվարին պայքարով և իսկապես համաժողովրդական որոշումը կայացրել են միասին՝ հանրաքվեների ժամանակ՝ լիովին համապատասխան միջազգային նորմերին», - հիշեցրել է նա:
Միաժամանակ, ինչպես ընդգծել է նախագահը, մեծ աշխատանք է սպասվում, կպահանջվի այս մարզերի վերածննդի և սոցիալ-տնտեսական զարգացման լայնածավալ ծրագրի իրականացում։
«Եվ մենք անպայման կհասնենք մեր նպատակներին»,- խոստացել է երկրի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 23-27-ը։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների հիման վրա միավորմանն աջակցել է ընտրողների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։ Սեպտեմբերի 30-ին Պուտինը ելույթ է ունեցել Կրեմլում՝ կապված հանրաքվեների արդյունքների հետ, որից հետո նրանց ղեկավարների հետ համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում շրջանների ընդունման վերաբերյալ։