Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը թողնում է աշխատանքը

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը թողնում է աշխատանքը

Fox News Channel-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոկը հեռանում է Fox Corporation-ի և News Corp-ի նախագահի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին նա հայտնել է իր աշխատակիցներին ուղղված նամակում։

«Գրում եմ ձեզ՝ տեղեկացնելու, որ որոշել եմ անցնել Fox News-ի պատվավոր նախագահի պաշտոնին»,- ասված է նամակում։
92-ամյա մեդիամագնատի որդին՝ Լահլան Մերդոկը, Fox և News Corp-ի տնօրենների, գործադիր տնօրենների և բաժնետերերի անունից երախտագիտություն է հայտնել հորը, ինչպես նաև շնորհավորել է նրան ուշագրավ 70-ամյա կարիերայի կապակցությամբ։

«Մենք շնորհակալ ենք նրան իր տեսլականի, իր ռահվիրա ոգու, իր անսասան վճռականության և մնայուն ժառանգության համար, որը նա թողել է իր հիմնադրած ընկերություններին և անթիվ մարդկանց, որոնց վրա ազդել է: Մենք երախտապարտ ենք, որ նա կծառայի որպես պատվավոր նախագա և կշարունակի կիսվել արժեքավոր խորհուրդներով երկու ընկերությունների հետ»,- հեռուստաալիքը մեջբերում է Մերդոկ կրտսերի խոսքերը։

Ռուպերտ Մերդոկին է պատկանում ամերիկյան Fox News հեռուստաալիքը և News Corp անդրազգային մեդիա հոլդինգը, որը ներառում է մի շարք խոշոր բրիտանական և ամերիկյան թերթեր։