Կրակել է իր անչափահաս երեխաների ներկայությամբ․ մանրամասներ՝ Ադրբեջանի դեսպանատան միջադեպից

Կրակել է իր անչափահաս երեխաների ներկայությամբ․ մանրամասներ՝ Ադրբեջանի դեսպանատան միջադեպից

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը անձնական դրդապատճառներ է ունեցել։ Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին։

Ինչպես հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, ձերբակալվածը, մոտ 50 տարեկան, դեսպանատուն է եկել իր երկու անչափահաս երեխաների՝ աղջկա և որդու հետ, և սպառնալով աշխատակիցներին՝ մտել է դեսպանատան շենք և այնտեղ ավտոմատից կրակ բացել։

Նա ոստիկաններին հայտնել է, որ անձնական և ընտանեկան խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկուսը վիրավորվել են։