«Օմիկրոնով» վարակված Էրդողանը խոսել է իր ինքնազգացողության մասին

«Օմիկրոնով» վարակված Էրդողանը խոսել է իր ինքնազգացողության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ով կնոջ հետ միասին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով, իր Թվիթերյան էջում գրել է, որ շարունակում է աշխատել տնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր առավոտյան մեր բժիշկը հերթական ստուգումն է իրականացրել: Բարեբախտաբար, ոչ մի բացասական բան չկա: Հիվանդությունը թեթև ենք տանում և մենք շարունակում ենք մեր աշխատանքը տանից»,- գրել է թուրք առաջնորդը։

Նշենք, որ փետրվարի 5-ին Էրդողանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։