Ինչի համար են ամենից շատը դատում Ռուսաստանում թոշակառուներին

Ինչի համար են ամենից շատը դատում Ռուսաստանում թոշակառուներին

Ռուսաստանում թոշակառուների շրջանում ամենից տարածված հանցատեսակը մանր գողությունն է։ Այս մասին գրում են «Важные истории» պարբերականը եւ «Четвертый сектор» նախագիծը։ Նրանք վերլուծել են անցյալ տարի ռուսաստանյան դատարանների կայացրած վճիռները եւ պարզել, որ 2111 թոշակառուի հանդեպ կայացվել է գողության հոդվածի հետ կապված դատավճիռ։

Պարզվել է, որ ամենից հաճախ թոշակառուները դատվում են մանր գողությունների, այն է՝ սննդամթերք, սպասք կամ կենդանիների կեր գողանալու համար։ Վնասը չի գերազանցում 2,5-5 հազար ռուբլին, յուրաքանչյուր դեպքի համար։ 44 տոկոսի դեպքում դատավճիռների, նման հանցանքների համար թոշակառուները ստանում են պայմանական պատիժ, 22 տոկոսի դեպքում տուգանք, իսկ 18 տոկոսի դեպքում՝ ուղղիչ աշխատանքներ։ Իրական պատժաչափ ստացել են միայն 15 տոկոս դեպքերի պարագայում։