Մոսկվայում անօդաչու է պայթել․ մանրամասներ

Մոսկվայում անօդաչու է պայթել․ մանրամասներ

Մոսկվայի Կարամիշևյան ամբարտակի մոտ անօդաչու թռչող սարք է պայթել, հայտնում են Baza, Shot և Mash տելեգրամյան ալիքները՝ վկայակոչելով ականատեսներին։

Mash-ը, վկայակոչելով ականատեսներին, գրում է Մարշալ Ժուկովի պողոտայի հայտնի կամրջի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին։ 

Ալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը թռչել է Մոսկվա գետի երկայնքով՝ 150 մետր բարձրության վրա, որից հետո տեղի բնակիչները պայթյունի ձայն են լսել։

Ըստ Baza-ի՝ անօդաչու թռչող սարքը թռչում էր Մոսկվայի մարզի Իստրա շրջանից։ Shot-ն էլ գրում է, որ դա ինքնաթիռի տիպի անօդաչու է եղել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխանությունները փակել են Կալուգայի օդային տարածքը և «Վնուկովո» օդանավակայանը։