Թորոսյանը դժվար ընկալողների համար կարդում-պատմում է ուղեցույցը

Թորոսյանը դժվար ընկալողների համար կարդում-պատմում է ուղեցույցը

ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետի թեկնածու, մինչ ընտրությունները՝ նույն վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը որոշել է հետ չմնալ լայվերի սիրահար երիտասարդ իշխանավորներից եւ տեսաուղերձով է հանդես եկել։ Նա կետ առ կետ կարդում է Կովիդի պայմաններում հանրակրթության կազմակերպման ուղեցույցի դրույթները, ապա մեկնաբանում դրանք։ Բայց ուղեցույցները հասանելի են, բաժանվել են բոլոր դպրոցներին, բոլոր տնօրեններն ու ուսուցիչները կարող են ինքնուրույն կարդալ ու ծանոթանալ դրանց հետ եւ առանձնապես բարդ չէ հասկանալը։ Պարզ չէ, թե ինչո՞ւ է նախարարության ներկայացուցիչը դրանք բարձրաձայն ընթերցելու վրա վատնում օգոստոսյան թանկ ժամանակը, որը սովորաբար ծախսում են նոր ուսումնական տարին կազմակերպելու համար։ Թեեւ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել Թորոսյանի էջին՝ «Շնորհակալություն պարոն Թորոսյանին՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը տեսանյութերի միջոցով մանրամասնորեն և հանգամանալից ներկայացնելու համար»,- գրել է նա։

Ուշագրավ է, որ Թորոսյանը կադրում չի երեւում՝ միայն ձայնն է լսվում։

Մանրամասն՝ տեսանյութում