77-ամյա կինը հինգ օր արգելափակված է մնացել ձյունածածկ մեքենայի մեջ

77-ամյա կինը հինգ օր արգելափակված է մնացել ձյունածածկ մեքենայի մեջ

Միացյալ Նահանգների Նյու-Ջերսի նահանգում 77-ամյա կինը, ում անունն է Ջանեթ Վուդ, հինգ օր մնացել է սեփական ձյունածածկ ավտոմեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է Fox 5-ը։ Ձյան գերությունից նրան ազատել են ձյունը մաքրող արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Ջանեթ Վուդը ողջ է եւ իրեն լավ է զգում։ Նրան նույնիսկ բժշկական օգնություն հարկավոր չի եղել։ Հայտնի է նաեւ, որ կինը չունի տուն եւ ապրում է իր մինիվենում։ Կինը մտադիր է իրեն տուն գնել այս միջադեպից հետո։