Թեհրանը՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թեհրանը՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ մակարդակի վրա են։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։

«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում է քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում: 

Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի ընդհանուր շահերի շրջանակում: Երկու կողմերն էլ նման կամք ունեն»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։