Կոնֆերենցիաների լիգա․ հայկական երեք ակումբներ այսօր պայքարելու են հաջորդ փուլի ուղեգրի համար

Կոնֆերենցիաների լիգա․ հայկական երեք ակումբներ այսօր պայքարելու են հաջորդ փուլի ուղեգրի համար

Այսօր՝ հուլիսի 20-ին, UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում hայկական երեք ակումբներ դիմակայությունների պատասխան հանդիպումներ կանցկացնեն։  

«Փյունիկը» Երևանի ժամանակով 19։30-ին կհյուրընկալվի «Նարվա Տրանսին», որի նկատմաբ երևանում հաջողվել էր 2-0 հաշվով առավելության հասնել։  «Արարատ-Արմենիան» կխաղա «Էգնատիայի» հետ։ Դիմակայության առաջին խաղում Երևանում թիմերն այդպես էլ չէին պարզել հաղթողին, ոչ- ոքի՝ 1-1 հաշիվն էր գրանցվել։ «Ալաշկերտն» էլ մրցակցի հարկի տակ կխաղա «Արսենալ Տիվայի» հետ։ Այս դիմակայության առաջին խաղում նույնպես թիմերը 1-1 են խաղացել։