Դատական համակարգը չի կատարում Նիկոլ Փաշինյանի կամքը. Աղասի Ենոքյան

Դատական համակարգը չի կատարում Նիկոլ Փաշինյանի կամքը. Աղասի Ենոքյան

«Հիմա մենք ուզում ենք նոր դատարաններում լինեն արմենդանիելյաններ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունններին։

«Էս քանդելը...մենք կունենանք անիրավ երկիր։ Մենք ասում ենք, որ այս դատական համակարգը նախորդ իշխանության հավելվածն է։Ցանկանում ենք ունենալ մի դատական համակարգ, որը մի վայրկյանում է ստեղծվում։  

Մեր համակարգից ձեռ ենք քաշում եւ հենվում ենք եվրոպական դատարանի վրա»։

Ըստ նրա՝ դատական համակարգը չի կատարում Նիկոլ Փաշինյանի կամքը.«Նախկին իշխանությունները ազդեցության մեխանիզմները ձեռք են բերել տարիների ընթացքում։ Ես կարծում եմ, որ իրականությունը ցույց տվեց, որ դատական համակարգը չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կամքին»։