Եվրամիությունն անցել է ձմեռային ժամանակի

Եվրամիությունն անցել է ձմեռային ժամանակի

Եվրամիությունը հոկտեմբերի լույս 29-ի գիշերվանից անցել է ձմեռային ժամանակի։ Երեւանի ժամանակով 03։00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամով հետ են տարվել։

Նշենք, որ 1996 թվականից Եվրամիությունում գործում է ամառային եւ ձմեռային ժամանակի անցման միասնական կարգ։ Մարտի վերջին կիրակիին ժամացույցի սլաքները մեկ ժամով բերվում են առաջ, իսկ հոկտեմբերի վերջին կիրակիին՝ մեկ ժամով տարվում են հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել, որպեսզի 2021 թվականից վերացվի սեզոնային ժամանակի անցման կարգը, սակայն այդ բարեփոխումն այդպես էլ չի իրականացվել, քանի եր չկա միասնական մոտեցում Եվրահանձնաժողովի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ։

Հիշեցնենք նաեւ, որ Եվրամիությունում գործում է երեք ժամային գոտի․ Իռլանդիայում եւ Պորտուգալիայում գործում է Գրինվիչի ժամային գոտին, ԵՄ անդամ ութ երկրում, ներառյալ նաեւ Ֆինլանդիայում եւ Բալթյան երկրներում՝ Արեւելա-Եվրոպական ժամային գոտին, որը Գրինվիչի գոտուց առաջ է երկու ժամով, իսկ մյուս երկրներում՝ Միջին-Եվրոպական ժամային գոտին, որը Գրինվիչի ժամային գոտուց առաջ է մեկ ժամով։