ԼՂ հայերը լուրջ ճնշումների տակ են․ ՄԹ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

ԼՂ հայերը լուրջ ճնշումների տակ են․ ՄԹ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Մտահոգված ենք այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Արտաքին հարաբերությունների և համագործակցության նախարարության պետնախարար Թարիք Ահմադը՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։

Մեկնաբանելով Լաչինի և Աղդամի ճանապարհներով դեպի Արցախ մարդասիրական առքումների մասին լուրը, ՄԹ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով, ցավոք, ընդհատվել է այս առաջընթացի հնարավորությունը։

«Մեր գործընկերներից շատերի հետ, Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին կոչ է արել դադրեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացնելու հդետագա գործողություններից և որ կարևոր է, վերադառնալ երկխոսության: 
Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջև լարվածությունը հաղթահարելու համար: Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը գտնելու իրական, մնայուն խաղաղություն և լուծումներ»,-նշել է նա։

Բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի այն նախնական փխրուն առաջընթացը խաղաղության հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն համաձայնության ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, եզրափակել է լորդ Թարիք Ահմադը: