Մի խառնվեք Ադրբեջանի ներքին գործերին․ Բայրամովը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մի խառնվեք Ադրբեջանի ներքին գործերին․ Բայրամովը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

«Մեր վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում պայմանավորված են երկրի տարածքաին ամբողջականության պահպանմանն ուղղված հակաահաբեկչական միջոցառումներով՝ ընդդեմ տարածաշրջանում գտնվող հայկական անօրինական զինված կազմավորումների»։

Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա կրկին մեղադրել է հայկական կողմին և նշել, թե Հայաստանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Բայրամովը նաև որոշակի քննադատություն է ուղղել ՄԱԿ-ի ԱԽ-ի հասցեին՝ նշելով, թե նման լսումներով վտանգվում է կազմակերպության հեղինակությունը։
Նա հերքել է այն պնդումները, թե Բաքուն էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Եվլախում կայացած Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը, տեղեկացնելով, որ Բաքուն ԼՂ ներկայացուցիչներին փոխանցել է վերաինտեգրման պլանը, ինչպես նաև հավաստիացրել, որ մարդասիրական աջակցություն կտրվի Ղարաբաղի հայ բնակիչներին։