Մտավախություն ունեմ, որ դրա հետ կապված խնդիրներ ենք ունենալու․ Փաշինյան

Մտավախություն ունեմ, որ դրա հետ կապված խնդիրներ ենք ունենալու․ Փաշինյան

Երեկ ես ձմեռային այց եմ ունեցել Լոռու մարզ։  Ես մի քանի շերտի եմ ուզում անդրադառնալ։ Նախ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքաների հետ կապված որոշակի մտավախություններ ունեմ, ես դրա մասին արդեն խոսել ու պիտի մտածենք՝ ինչ անել։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ համայնքներում զարգացման ծրագրերը զիջում են մյուս համայնքներին ու երկարաժամկետների պարագայում հաստատ ավելի են զիջելու ու դա շատ լուրջ խնդիր է։  Մենք նախորդ այցի ժամանակ որոշում կայացրինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող համայնքներում գործակիցների սուբվենցիոն գործողություններ պիտի անենք, բայց ես վստահ չեմ, որ դա մեծ հաշվով մեր խնդիրները լուծելու են, թեպետ իհարկե որոշ փոփոխություններ կլինեն»,- հավելեց նա։