Ինչու է կորչում հոտառությունը․ բժիշկը ներկայացրել է պատճառները

Ինչու է կորչում հոտառությունը․ բժիշկը ներկայացրել է պատճառները

Բժիշկ-օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւը «Аргументы и факты»-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչու է մարդկանց մոտ կորչում հոտառության զգացողությունը։ «Երբ հոտառությունը մեկ վերականգնվում է, մեկ անհետանում, մենք ասում են, որ առկա է կոնդուկտիվ բաղադրիչ։ Այսինքն, երբ առկա է խնդիր հոտառության ռեցեպտորների հետ եւ հոտառության հետ ինչ որ բան է տեղի ունենում»,- ասել է մասնագետը, հավելելով, որ դրա պատճառներից կարող է լինել քթի լորձաթաղանթի բորբոքումը, երբ այն արտահոսում է եւ հոտառության ռեցեպտորները գտնվում են սեղմված վիճակում։ Նման խնդիրներ կարող են ունենալ խրոնիկ ռինատներ ունեցողները, կամ ցածր իմունիտետ ունեցողները, որոնք հաճախակի մրսածությամբ են տառապում, ինչպես նաեւ նրանք, որոնք քթի խոռոչում ունեն պոլիպներ։