Միջնորդեցին Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Միջնորդեցին Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Սույն գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու միջնորդությունը մերժելուց հետո, պաշտպանական կողմը հաջորդ միջնորդությունը ներկայացրեց՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ 

Նա նաեւ նշեց, որ ԱԱԾ-ն իրավասու չէ ՊՎԾ-ի ղեկավարի եւ տեղակալների վերաբերյալ նախաքննություն իրականացնելու։ 

Ամբաստանյալներից մեկի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կարող է հայտնել  դրան գրավոր կերպով ծանոթանալուց հետո։