Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպել եմ Մարի Բուչաղջյանի հետ. իրավապաշտպան

Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպել եմ Մարի Բուչաղջյանի հետ. իրավապաշտպան

 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա.Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին։