Թրամփը նորից պահանջել է Ջորջիա նահանգում իրականացնել քվեների վերահաշվարկ 

Թրամփը նորից պահանջել է Ջորջիա նահանգում իրականացնել քվեների վերահաշվարկ 

Չնայած այն բանին, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի պետքարտուղարը պաշտոնապես հաստատել է նոյեմբերի երեքին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ AP-ի փոխանցման, կրկին պահանջել է անցկացնել քվեների վերահաշվարկ։

Նշենք, որ առաջին վերահաշվարկի ժամանակ որոշ շրջաններում հայտնաբերվել էին քվեներ, որոնք մինչ այդ հաշվի չէին առնվել։ Սակայն դրանք արդյունքների վրա էական ազդեցություն չէին ունեցել։

Նշենք, որ Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել էր երեկ, որ նահանգում նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը։