2023 թվականը մեծ հետք է թողնելու մեր պետականության ու ժողովրդի կյանքում․խոսքը միայն ԼՂ կորստի մասին չէ

2023 թվականը մեծ հետք է թողնելու մեր պետականության ու ժողովրդի կյանքում․խոսքը միայն ԼՂ կորստի մասին չէ

Լեռնային Ղարաբաղի կորուստն անցնող տարվա շրջադարձային ու ողբերգական իրադարձությունն էր, որի խորքային նշանակությունը մենք դեռ չենք հասկանում։ 2023 թվականը ընկալման իմաստով մոտ էր 1915 թվականին, քանի որ հայ ժողովուրդը կորցրեց Արցախը` ցեղասպանության և էթնիկ զտման հատկանիշներով։ 

Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այն շրջադարձային էր ու բացասական իմաստով մեծ հետք է թողնելու մեր պետականության ու ժողովրդի կյանքում։ Սա ոչ միայն ԼՂ կորուստ է համարվում, այլև վերանայման է ենթարկվում ՀՀ երրորդ հանրապետության հիմքում ընկած քաղաքակրթական արժեքը։ ՀՀ-ն կանգնած է նոր ազգային գաղափար, նախագիծ ունենալու հրամայականի առջև, որովհետև ակնհայտորեն ԼՂ խնդիրն առանցքային է եղել ոչ միայն արտաքին քաղաքականությունում, այլ նաև ներքին քաղաքական դիսկուրսում։ ԼՂ կորստով ամբողջությամբ փոխվել է ՀՀ ներքաղաքական կյանքը»,- հավելել է նա։