Եկեք բոլորս հաջողություն մաղթենք Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռանը. Մարգարիտ Եսայան

Եկեք բոլորս հաջողություն մաղթենք Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռանը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարի Եսայանը անդրադարձել է առաջին տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռանը կրթաթոշակ տալու փաստին: Նա գրել է.

«Ոչ միայն Տեր-Պետրոսյանի, այլ, ՆԱԵՒ Տեր-Պետրոսյանի
Մի շարք կայքերից տեղեկացա, որ  «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրելու   Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռանը՝ արտերկրում ուսանելու համար։ Հարգելիներս,  այդ հիմանդրամը  կրթաթոշակ է տրամադրելու  ոչ թե ՄԻԱՅն Լեւոն Տեր-Պետրոսայնի թոռանը, այլ՝ ՆԱԵւ, նկարում  հատիկ-հատիկ հաշվեցի, 31 ուսանող էր կանգնած, մեր երկրի, մեր պետության համար շատ կարեւոր 31 երիտասարդ, որ կգնան, կսովորեն, կվերադառանա եւ   առաջ կտանեն մեր երկիրը իրենց գիտելիքով եւ կրթվածությամբ։
Հիմա, ի՞նչ եք շարունակ շեշտում, Տեր-Պետրոսայնի թոռանը, Տեր-Պետրոսյանի թոռանը,  շեշտում եք, որ ի՞նչ անեք․․
Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը, կարծիքը, համոզմունքը , տրամադրվածությունը  եւ պայքարը  նոր իշխանության  դեմ, հանուն ավելի լավ Հայաստանի, դա հրապարակային է եւ բաց։ 
Ես իմ կռիվը կռվելու եմ մինչեւ վերջ,  բայց՝ սա այդ դեպքը չէ, մի խառնեք երեխաներին  մեծական գործերին, ուրախացեք, որ նաեւ Լեւոնի թոռն է  սովորող, պրպտող եւ   ընդունվել է բարձրակարգ բուհ, ի՞նչ վատ է, ընտիր է, ուրեմն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, դա թողեք ինձ, թողեք՝ մեզ, քաղաքական գործիչներիս, իսկ երեխաներին մի խառնեք, մի մթագնեք նրանց  քայլերը դեպի կրթություն եւ գիտություն․․
Մի արեք, պարզապես մի արեք, խնդրում եմ,․վերջում, եւս մեկ բարեկամական  խորհուրդ՝ նայեք  բոլոր կրթաթոշակ ստացողների անունները, վստահ եմ, կգտնեք  պարզ, հասարակ, սովորական ընտանիքների երեխաներ, որոնք մեր երկրի ապագան են, մեր պետության վաղվա գիտնականները եւ  մտավորակնները․․
Եկեք բոլորս միասին  սիրով հաջողություն մաղթենք այդ ջահելներին, նաեւ Տեր-Պետրոսյանի թոռանը»: