Հայտնի են դարձել Covid-19-ի չորս վաղագույն ախտանշաններ

Հայտնի են դարձել Covid-19-ի չորս վաղագույն ախտանշաններ

Բրիտանացի եւ կանադացի գիտնականները հայտնաբերել են մարդու մոտ Covid-19-ի առկայության չորս վաղագույն ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը դեռ գլխի չի էլ ընկնում, որ վարակակիր է։

Այդ ախտանշաններից են ստամոքսի հետ կապված խնդիրները, կոնյունկտիվիտը, գիտակցության խառնաշփոթը եւ հոգնածությունը։

Ստամոքսի հետ կապված խնդիրներից են՝ ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փորացավը։ Գիտնականները միաժամանակ նաեւ նկատում են, որ այս ախտանշանների առկայությունը, սակայն դեռ չի նշանակում, որ մարդու մոտ պետք է անպայման կորոնավիրուս լինի, սակայն սրանք հուշում են կորոնավիրուսի առկայության մասին։
 

Այս մասին հայտնում է Express պարբերականը։