Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այլ բան կախված լինել

 Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այլ բան կախված լինել

Դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականցնում։ Խոսքն այն մասին է, որ այն դպրոցները, որոնք չունեն մարզադահլիճ, անպայման պիտի ունենան մարզադահլիճ։ Մարզադահլիճը կառուցում ենք, բայց արձանագրում ենք, որ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ, բայց դա բասկետբոլի վահանակ չէ, ինչ-որ նմանեցված մի բան է կախված։ Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այլ բան կախված լինել։

Այս մասին քիչ առաջ խոսելով մարզային այցելություններից՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նա երեկ Լոռու մարզում էր։ Նրա հետ մարզ էր այցելել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, որը, ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հեռացվել է պաշտոնից։

«Ցանկացած բան, որի վրա վահանակ է, դա բասկետբոլի վահանակ չէ։ Սեպտեմբերից ուր գնում եմ, ասում եմ՝ սա բասկետբոլի վահանակ չէ, սա բասկետբոլի վահանակ չէ, ասում են՝ չէ, նորմալ է, դա տենց էլ պիտի լինի։ Գույք ենք գնում, ենթադրենք վոլեյբոլի ցանց, բայց դահլիճում տեսնում ենք, որ անգամ գծանշում չկա։ Վոլեյբոլը այն չէ, որ թել կախես, սկսեց գնդակով խաղալ, դա մարզաձև է, որը ունի կանոններ։ Մտնում ես դահլիճ, ասում ես ՝ բա ու՞ր է վոլեյբոլը, տեսնում ես չկա վոլեյբոլը»,- ասաց նա։