Ռոզա Լինը պատրաստվում է իր առաջին շրջագայությանը՝ ԱՄՆ-ում

Ռոզա Լինը պատրաստվում է իր առաջին շրջագայությանը՝ ԱՄՆ-ում

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հայտնել է, որ ունենալու է իր առաջին համերգային շրջագայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ռոզան ելույթ կունենա մոտ 35 քաղաքում, այդ թվում՝ Մոնրեալում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Կոլումբիայում։

«Իմ սենյակում երգեր գրելուց մինչեւ «Եվրատեսիլ», սա մի հրաշալի ճանապարհորդություն էր․․․ Իսկ այժմ ես ավելի քան ոգեւորված եմ հայտարարում իմ հաջորդ նորությունը։ Ես պատրաստվում եմ ունենալ իմ առաջին շրջագայությունը։ Կենդանի նվագելն ու երգելն աշխարհում իմ ամենասիրելի բանն է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ երաժշտությունը ձեզ հետ կիսելուն»,-գրել է երգչուհին…