Սարգսյանն ասաց՝ ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել ՔՊ-ին

Սարգսյանն ասաց՝ ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել ՔՊ-ին

Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

«Ընդդիմությանը դա չի հաջողվում անել մի քանի պատճառով:Կան ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին, բազմաթիվ այլ պատճառներ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել գործող իշխանություններին:

«Ում նկատի ունե՞մ: Նկատի ունեմ նաև ձեզ։ Կոնկրետ օրինակ բերեմ:Կոնկրետ ձեր լրատվամիջոցը, եթե 7-8 տարի առաջ այսպիսի խոշտանգումներ լինեին, խոսքի համար ձերբակալվեին, կարծում եմ՝ մեծ աղմուկ կբարձրացնեիք, բայց այս անգամ մի քիչ, այսպես ասեմ, անում եք, բայց շատ մեղմ»,- ասել է Սարգսյանը՝ դիմելով « Ազատության» լրագրողին: