Մակրոնի և իր կնոջ ռոմանտիկ գրկախառնությունը՝ շքեղ նավի վրա (լուսանկարներ)

Մակրոնի և իր կնոջ ռոմանտիկ գրկախառնությունը՝ շքեղ նավի վրա (լուսանկարներ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը, շքեղ զբոսանավով շրջել և իրենց ամառային հանգիստն են անցկացրել Ֆրանսիայի հարավում՝ Պորկերոլ կղզու գեղատեսիլ ափերի մոտ, գրում է Daily Mail-ը։

45-ամյա Մակրոնին՝ կիսամերկ կրծքավանդակով, նկատել են զբոսանավի վրա ինքնավստահ կանգնած։ Նկարներից երևում է, որ նախագահն ու Ֆրանսիայի առաջին տիկինը բավականին ռոմանտիկ տրամադրություն են ունեցել, ժպտադեմ զրուցել ու գրկախառնվել են նավի վրա։

Նախագահական զույգը, ըստ ամենայնի, հանգստի և արձակուրդի խիստ կարիք ուներ՝ հաշվի առնելով երկրում տիրող ներքաղաքաղական թեժ իրավիճակը, Մակրոնի հասցեին քննադատական ալիքը, որոնց պատճառը երկրի ղեկավարի կողմից կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացումն էր 2 տարով՝ հասցնելով 64-ի: 
Ի դեպ, հուլիսի վերջին Մակրոնն ֆրանսիացի նախարարներին ասել էր, որ այս ամառային արձակուրդը պետք է համեստ լինի, որպեսզի չհարուցեն ժողովրդի և ընտրողների դժգոհությունը։