Ուկրաինան կարող է ամիսներ շարունակ մնալ առանց ջրի, լույսի և ջերմության

Ուկրաինան կարող է ամիսներ շարունակ մնալ առանց ջրի, լույսի և ջերմության

Ուկրաինան կարող է ամիսներ շարունակ մնալ առանց ջրի, լույսի և ջերմության,- ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչն ասում է, որ կարևոր ենթակառուցվածքների ռուսական ռմբш-կոծումը կարող է խաթարել հիմնական հաղորդակցությունը, ինչին ուկրաինացիները պետք է պատրաստ լինեն:«Իրավիճակը հեշտ չէ. Մեր ՋԷԿ-երի և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների 30 տոկոսը վնասվել է։ Այնտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Հեշտ չէ, դժվար աշխատանք է, երկու օրում չես կարող շտկել։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով նստում ենք առանց ջրի, առանց լույսի և ջերմության կամ մեծ սահմանափակումների։ Սա խնդիր է։ Բայց մենք կնստենք առանց ջրի, լույսի ու ջերմության։ Մենք գիտենք՝ ինչպես դիմանալ և գոյատևել»,- ասել է Արեստովիչը։