Միասին նկարենք հուսալի ապագա՝ Հայբիզնեսբանկի հունիսիմեկյան անակնկալը փոքրիկներին

Միասին նկարենք հուսալի ապագա՝ Հայբիզնեսբանկի հունիսիմեկյան անակնկալը փոքրիկներին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է իր աշխատակիցների երեխաների այցելությունը Բանկի գլխամասային գրասենյակ, որի շրջանակներում հանդես եկավ «Միասին նկարենք հուսալի ապագա» ակցիայով:

Տոնական ակցիայի շրջանակներում հունիսի 1-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը Բանկում «ՄԱՆԿԻԿ» ավանդներդրած յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի «ՌԵՍՈ Ընտանիք» ապահովագրական փաթեթ, ինչպես նաև նվեր քարտեր՝ ավանդատուի և ավանդի շահառու երեխայի անունով:

Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին տարատեսակ հետաքրքիր շոուներ, խաղեր, հյուրասիրություն: Երեխաները մասնակցեցին նաև անչափ հետաքրքիր՝ «Ապագան իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթին, որի ընթացքում հրավիրված մասնագետի օգնությամբ նկարեցին նկարներ: Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվելու է լավագույն նկարը, որով էլ Բանկը հետագայում ձևավորի իր կողմից ներկայացվող «ՄԱՆԿԻԿ» քարտի դիզայնը:

Նշենք նաև, որ տոնական ակցիայի շրջանակներում Բանկի տասը ամենաակտիվ ավանդատու-քարտապանները, ովքեր նվեր քարտով կիրականացնեն առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ, կստանան CashBack` 100,000 դրամ գումարի չափով:

Բանկը շնորհավորում է բոլոր երեխաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց անհոգ, խաղաղ մանկություն և լուսավոր ապագա:
 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…