Արտյոմ Սմբատյանը չի հանդիսանում որպես առողջապահական կազմակերպիչ և չէր կարող տալ նման եզրակացություն

 Արտյոմ Սմբատյանը չի հանդիսանում որպես առողջապահական կազմակերպիչ և չէր կարող տալ նման եզրակացություն

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Բաց նամակ բոլոր ԶԼՄ - ներին,Հասարակական Կազմակերպություններին,Իրավապաշտպան կազմակերպություններին

Բավականին երկար ժամանակ է,ինչ քննարկվում է ծննդատներ,ծննդաբերական բաժանմունքների գործունեության դադարեցման թեման:Ամենաաբսուրդային վիճակում է գտնվում Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքին վերաբերվող մեկնաբանությունները: Այսօր առողջապահության նախարարի տեղակալ `Արտյոմ Սմբատյանը հերթական անգամ կոչով հանդես է եկել ,որ դադարեցման նպատակը բուժօգնության բարելավումն է,որ ծննդալուծման վատ ելքերի կանխումն է:Մեջբերում եմ անում նրա խոսքերը . «Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը»:

Ելնելով այս ամենից ,կոչեմ եմ անում բոլոր ՉԼՄ- ներին,հասարակական գործիչներին, իրավապաշտպան կազմակերպություններին անցկացնել հետազոտություն-հետաքննություն: Պարզելու համար ,թե նորածնային մահեր և ծննդկանի մահեր որ կենտրոններում են գրանցվում և դրանց պատճառները:Համեմատել այդ կենտրոնների հագեցվածությունը Աչաջուր ԱԿ - ի հետ:Եվ ասեմ ,եթե Կորյուն Նահապետյանը աշխատեր նման հագեցված կենտրոններում ,վստահեմ ,որ մահվան ցուցանիշը ավելի ցածր կլիներ:Ավելացնեմ ,որ Արտյոմ Սմբատյանը եղել է հարկային տեսուչ և բժիշկ չէ ,չի հանդիսանում որպես առողջապահական կազմակերպիչ և չէր կարող տալ նման եզրակացություն:Հավելեմ ,որ չկա կառավարության որոշում և լիցենզիայի կասեցում»: