Գյումրեցիները դիմավորեցին իրենց 3 չեմպիոններին

Գյումրեցիները դիմավորեցին իրենց 3 չեմպիոններին

Տեղեկացնում ենք, որ Եվրոպական երկրորդ խաղերի գյումրեցի չեմպիոններն այսօր՝ հուլիսի 1-ին, վերադարձան հարազատ Գյումրի: Ժամը 19։30-ին քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցավ  մարզիկների դիմավորման  արարողությունը:

Մինսկում անցկացված 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի 5 ոսկե մեդալներից երեքը  նվաճել են գյումրեցիները՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ, 64 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Բաչկովն ու 49 կգ  քաշային կարգում հանդես եկած Արթուր Հովհաննիսյանը: