Պատասխանատու իշխանություն ունենալու դեպքում նախ կարվեին այս քայլերը

Պատասխանատու իշխանություն ունենալու դեպքում նախ կարվեին այս քայլերը

Սուրմալուի դեպքով  սոլիդ պետություն և պատասխանատու իշխանություն ունենալու դեպքում նախ

Կկազմվեր պետական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, այսպես կոչված օպերատիվ շտաբ, որը կգործեր պրոֆեսիոնալ կերպով և կենտրոնացված: 

Դեպքն իր բնույթով արտակարգ է և դեռ երկար է զգացնել տալու իր հետևանքների մասին անվտանգայինից-հոգեբանական, սոցիալականից մինչև ֆինանսա- տնտեսական, ուստի պետության և կառավարության անքակտելի պարտականությունն է բոլոր ոլորտներով և մակարդակներով երաշխավորել մահացածների, տուժածների, սեփականություն կորցրածների, բիզնես վնաս կրածների փոխհատուցման և վնասի վերականգնման հաստատումը: 

Հանրության հանդարտության և հոգեբանական խուճապի անթույլատրելիությունը ևս կառավարության պարտականությունն է, ինչը մատնված է ինքնահոսի: ԱԱԾ հայտարարությունը այդ ինքնահոսի կարգավորման թշվառ փորձ էր: Վերը նշված «շտաբը» պետք է զբաղվեր կենտրոնացված և հավաստի տեղեկությունների օպերատիվ տրամադրմամբ և իրականացվող աշխատանքների հստակ պարզաբանմամբ: Դրա փոխարեն կամերաների առաջ կանգնում իրենց գործից անտեղյակ և վախեցած կցկտուր մեկնաբանություն են տալիս գործող «պատասխանատուները»: 

Հասարակական հոգեբանական վիճակի, տագնապի և հուզականության կառավարումը պետք է իրակացվեր ոչ թե Facebook-յան մեդիա առիթների ներբեռնմամբ (քանոնահարուհի, Աղավնոյի բնակչի տուն վառելու կադրերը հրապակակողների արգելափակում), այլ լուրջ թափանցիկ ինֆորմացիոն աշխատանքով, որտեղ կերևար, որ երկրում կա իշխանություն, որն ունի սոցիալական պատասխանատվության մակարդակ և լրջություն:
Սա այն մինիմալն է, որ պետք է արվեր: Դրա փոխարեն կար և կա տարբեր գերատեսչությունների բացարձակ անադեկվատ և ոչ օպերատիվ արձագանք իրավիճակին և դրա ծանրությանը: 

P.S. Առաջիկայում ականատեսը կլինենք կառավարության դիմաց Սուրմալուի ցուցարարների ակցիաներին և պահանջներին, որոնք չեն բավարարվելու: Չեն բավարարվելու, որովհետև Սուրմալուի ցուցարար պահանջատերը այլևս այս իշխանության սոցիալական բազան չէ, նրա սոցիալ-քաղաքական օգտագործման էֆեկտն այլևս նախկինում է և նրան փոխարինում է այլևս նրա դիմաց կանգնած պարգևվճարված ոստիկանը , քանոն նվագելու ուղարկողները և պետական նոր կերակրատաշտի շահառուները:

Վլադիմիր Մարտիրոսյան