Ամանոր նշելը կամ չնշելը դարձել է քաղաքական կողմորոշման արտահայտման ձև. զզվելի է

Ամանոր նշելը կամ չնշելը դարձել է քաղաքական կողմորոշման արտահայտման ձև. զզվելի է

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, չունեմ տոնական տրամադրություն, իսկ զզվելին էլ այն է, որ ամանոր նշելը կամ չնշելը դարձել է քաղաքական կողմորոշման արտահայտման ձև…
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, իր բազմում մեղքերով ու դուբայներով հանդերձ, վերջին հաշվով արդարացի թեզ է առաջ տանում, թե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ արցախահայությունն էլ շրջափակման ու վտանգի մեջ է, ի՞նչ ամանոր: Իր հերթին ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, բնականաբար իր նեղ շահերի համատեքստում, դեմագոգիկ կերպով հակառակ թեզն է առաջ մղում, թե բա… կյանքը շարունակվոոոււմմ է, երեխնեեերը…
Զզվելի է, իրոք զզվելի…
Ես չեմ կարող ուրախանալ, երբ արցախահայությունը վտանգի և զրկանքների մեջ է, ազգս իր հիմնական մասով՝ իրականությունից կտրված, իսկ երկիրս էլ վտանգների մեջ է: Առավել ևս՝ չեմ մասնակցի ժանտախտի ժամանակ ընթացող խնջույքին: Զզվելի է, ՍԽԱԼ Է, եթե ոչ՝ հանցավոր:
Հա, ԵՍ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՄ ՆՇՈՒՄ, կգա՞ն մարդիկ իմ տուն ՀՅՈՒՐ, գլխիս վրա տեղ ունեն, կգնա՞մ ես որևէ մեկի տուն ՀՅՈՒՐ, դա ես կորոշեմ, իսկ մնացածը…
Անփորձանք տարի մեր ազգին ու պետությանը նոր տարում, բայց… լավատես չեմ, ոչ մի կերպ լավատես չեմ»: