Թե չէ` անկապ աղջնակների ձեռամբ մեր երկրի հերը կանիծեն

Թե չէ` անկապ աղջնակների ձեռամբ մեր երկրի հերը կանիծեն

Երկրի իշխանությունները (բոլոր) ջանք չեն խնայել ենթակայացնելու համար դատական համակարգը` իրենց քմահաճույքներին։ Կային ժամանակներ, երբ անգամ մի փոքր կրպակի թեմայով դատավորն անպայման վերևից ցուցում էր ստանում։ Էլ չեմ ասում քաղաքական մոտիվացիայի մասին։ Այստեղ, ցավոք, որևէ բան չի փոխվել. իշխանությունն ամբողջական տիրապետման է ձգտում, և այս խնդիրը անարգել լուծելու համար դատավոր են առաջադրվում հանրությանը անհայտ, մասնագիտական ասպարեզում որևէ ձեռքբերում չունեցած, կյանքի փորձառության ահռելի պակասով, իրենց բնույթով անմեղսունակ կադրեր։ Իսկ վերջերս անգամ իջեցրեցին տարիքային շեմը` հասցնելով այն ծիծաղ առաջացնող 25 թվին։

Պիտի հասկանանք, վերջապես. Դատավոր լինելը գրեթե Աստվածային առաքելություն է, Դատավոր կարող է լինել Պարտադիր կյանքի և հարաբերությունների բովով անցած, անբիծ մասնագիտական և հանրային հեղինակություն ունեցող անձը։
Եվ ուրեմն` բարձրացնել տարիքային շեմը մինչև առնվազն 45 տարեկան, պարտադիր պայման համարել կամ մասնագիտական, կամ հանրային պաշտոնական կազմակերպության բնութագիրը (ներառյալ` բնակության վայրի համատիրությունից)։
Թե չէ` անկապ աղջնակների ձեռամբ մեր երկրի հերը կանիծեն։

Հ.Գ. Ցավակցություններս Արմեն Գրիգորյանի հարազատներին։

Արմեն Դարբինյան