Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

«Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազ․ հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև
ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»։