Ինձագին ասաց՝ որ դեպքում Մխիթարյանը կխաղա վաղվա եզրափակչում

Ինձագին ասաց՝ որ դեպքում Մխիթարյանը կխաղա վաղվա եզրափակչում

Վաղը՝ հունիսի 10-ին, Երևանի ժամանակով 23։00-ին, կայանալու է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ստամբուլում ականջավոր գավաթը վիճարկելու են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մխիթարյանի «Ինտերը»։

Քիչ առաջ երկու ակումբների գլխավոր մարզիչները հանդես են եկել նախախաղային մամուլի ասուլիսներով։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անդրադառնալով Մխիթարյանի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին, նշել է․ «Մխիթարյանն ու Կորեան արդեն մի քանի մարզում անցկացրել են ու շատ մոտ են լիարժեք ապաքինմանը։ Հենց վերջին մարզման ժամանակ մենք հասկանանք՝ ի վերջո նրանք ինչ վիճակում են գտնվում։ Դրանից հետո ես միայն կհասկանամ՝ արդյոք Մխիթարյանի պիտի օգտագործել հանդիպման մեկնարկից, թե հետո խաղաժամանակ տրամադրել։ Տևական ժամանակ է՝ նման դեպք չէր պատահել։ Ես հիմա անկեղծ չգիտեմ՝ ում ընտրել՝ Մխիթարյանի՞ն, թե՞ Բրոզովիչին»։