Վարչապետը երբեք չի ասել՝ կարմիր գծեր պիտի չլինեն

Վարչապետը երբեք չի ասել՝ կարմիր գծեր պիտի չլինեն

Դուք հիմա պնդում եք անում, թե վարչապետը կարմիր գծերի վերաբերյալ ասել է, թե դրանք պիտի չլինեն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան երևէ չի ասվել։ Բոլորդ երեկոյան ժամերին, x ժամի լինում եք Երևանի կենտրոնում, հիմա ուզում եմ ձեզ հարց տալ ու հասկանալ՝ բեռնաթափման ենթակա է կենտրոնը, թե ոչ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինձ թվում է, որ միանշանակ կենտրոնը բեռնաթափման ենթակա է։  Ամեն տարի մեզ մոտ ավտոմեքենաների անհատական քանակը էականապես աճում է, ու կներեք, բայց այս քաղաքը ռեզինից չէ, մենք չենք կարող քաղաքը ձգել։ Մենք չենք կարող բոլոր մեքենաները տեղավորել մեր քաղաքում, հետևապես պետք էր ինչ-որ միջոց ձեռնարկել, որպեսզի ավտոմեքենաների քանակը նվազի։ Մենք դրա համար ի՞նչ ենք անում, զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաև կարմիր գծերի հաշվին»,- ասաց նա։