Մարդուն սպառնացել են գործից հեռացնել` վարչական ռեսուրսի կիրառում եղել ա

Մարդուն սպառնացել են գործից հեռացնել` վարչական ռեսուրսի կիրառում եղել ա

Երեկ իշխող ՔՊ-ն Սիսիանում ստանալով ձայների 64 տոկոս՝ հաղթել է, մյուս երկու ուժը` ՀՀԿ-ն եւ ՔՈ-ն, անցել են ավագանի` իրավունքի ուժով, բայց մեծամասնություն չեն ստացել: Մենք՝ բոլորս, ականատես եղանք, թե ինչպես էր իշխանական թեկնածուն ազատ ելումուտ անում ընտրատեղամասերում, ողջագուրվում մարդկանց հետ` ազդելով մարդկանց ընտրության վրա: «Հրապարակը» զրուցել է ՀՀԿ-ի առաջին համարը զբաղեցնող Ջիվան Մարգարյանի հետ:

- ՔՊ-ն ձայների մեծամասնությամբ հաղթեց: Դուք ոչինչ չեք խոսել ընտրությունների մասին: Գո՞հ եք այս վիճակից:

- Ինչ կա` կա: Գոհ լինենք-չլինենք, ի՞նչն ա փոխվելու:

- Ընդդիմադիր եք, չե՞ք կարծում, որ մի փոքր պետք է ակտիվ լինեիք, պայքարող լինեք:

- Պայքարում ենք, էլի:

- Ինչո՞ւմ է Ձեր պայքարը դրսեւորվում, ի՞նչ եք արել կամ անում:

- Օրինակ` օրինականություն պահելով:

- Բայց ստացվե՞ց պահել օրինականությունը: Մարդիկ ասում են, որ իշխանական թեկնածուն օրենքը շրջանցում է:

- Իրենցից հարցրեք, մենք մեր գործն արել ենք:

- Իշխանությունն ի՞նչ վարչական լծակներ է կիրառել: Օրինակ` ՔՈ-ից պնդում են, որ ՔՊ-ական թեկնածուն բազում լծակներ է կիրառել:

- Իրենց հարցրեք, իրենք կասեն:

- Ձեր կարծիքն եմ ուզում լսել:

- Իհարկե, լծակներ կիրառվել են:

- ՔՈ-ից նշում են, որ ՔՊ-ականները Սիսիանում մարդկանց աշխատանք են խոստանում՝ նախկին 5 հազար դրամի փոխարեն:

- Ենթադրենք: Ես էլ գիտեմ այդ մասին, ի՞նչ պետք ա փոխվի:

- Իսկ ինչո՞ւ չեք բարձրաձայնում, տպավորություն է, թե վախենում եք:

- Ես ուրիշ տեղ եմ, էլ չեմ կարա խոսամ:

- Գուցե վա՞տ եք պայքարել, վախեցած եք, դրա համա՞ր այս պատկերը ստացվեց:

- Ումի՞ց եմ է վախեցած:

- Դուք ՀՀԿ-ական եք, սակայն Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիր հայացքներ չունեք:

- Դա Ձեզ ա թվում: Խնդիրն էն ա, որ ընտրությունը պրծել ա, ինչ կա՝ կա: Ի՞նչ պիտի փոխվի: Ես չեմ կարա մարդու անուն ասեմ, բայց վարչական ռեսուրսի կիրառում եղել ա:

- Ինչպիսի՞ կիրառում:

- Մարդուն սպառնացել են գործից հեռացնել….

- Որտե՞ղ է այդ քաղաքացին աշխատում:

- Չեմ կարող ասել: