Որքան փոքրանում է պետության տարածքը, այդքան զրոյանում են քաղաքացիների իրավունքները

Որքան փոքրանում է պետության տարածքը, այդքան զրոյանում են քաղաքացիների իրավունքները

Քաղաքացու օր հանրահռչակած պետության մեջ դույն քաղաքացին զրո իրավունք եւ արժեք ունի։ Նրա առաջ ձեւական, խոսքով խոնարհվում են, սեր խոստանում, հետո անցնում իր վրայով, խլում տունը, անվտանգությունը, եւ այդ ամենը հանրային գերակա շահի անունից, իրականում՝ իշխանությունից կառչած խմբի անձնական շահերի տեսանկյունից։ Երեւանի կենտրոնում՝ Ֆիրդուս կոչվող թաղամասում տեղի ունեցածը հույժ ամոթալի եւ անընդունելի է։ «Բուզանդ»-2 գործողությունն էր՝ առավել դաժան եւ վայրագ կատարմամբ, ֆինանսական փոխհատուցման սխեման բացարձակ նույնն է։ Որքան փոքրանում է պետության տարածքը, այդքան զրոյանում են քաղաքացիների իրավունքները։ Ողբի եւ որբի անպետություն։….

Նարինե Դիլբարյան