Առաջադրել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

Առաջադրել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայում, վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո, սկսվելու են ընտրական գործընթացներ, որոնց արդյունքում իշխող քաղաքական ուժն իր շարքերից ընտրելու է նոր վարչապետին։ Շրջանառվում են բրիտանական քաղաքական վերնախավի եւ գործող կառավարության մի շարք ներկայացուցիչների անունները։

Եւ ահա, արդեն հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը առաջադրել է իր թեկնածությունը՝ բրիտանական կառավարության ղեկավարի եւ Պահպանողականների կուսակցության նախագահի պաշտոնների համար։ Այս մասին նա հայտարարել է Telegraph պարբերականի իր հեղինակային սյունակում։

Հիշեցնենք, որ բրիտանական կառավարության ղեկավարի մեկ այլ թեկնածու՝ գործող Պնախարար Բեն Վոլեսը հայտարարել է, որ չի պայքարելու վարչապետի պաշտոնի համար, հանելով իր թեկնածությունը վարչապետացուների ցանկից: