Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի հանդեպ որոշում է կայացվել

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի հանդեպ որոշում է կայացվել

Ադրբեջանի գերագույն դատարանը որոշում է կայացրել կապված այդ երկրի ընդդիմության առաջնորդ համարվող, REAL կուսակցության նախագահ Իլգար Մամեդովի հետ։

Ինչպես հայտնում է OXU.az-ն, պայմանական ազատազրկման ժամկետը՝ կապված Մամեդովի հետ, կրճատվել է մինչեւ 5 տարի, 6 ամիս եւ 9 օրի, եւ այդ պատժաչափը համարվել է կրված։

Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսին Շեքիի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Իլգար Մամեդովի հանդեպ եւ 6 տարվա ազատազրկումը փոխել էր պայմանականի։

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը եւ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն հանրային անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտվել էին 2013 թվականի հունվարին։ Յաղուբլուն ազատ է արձակվել համաներումով։