ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված Մոսկվայի դավադիր պայմանագրի նախօրեին. Դիլբարյան

ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված Մոսկվայի դավադիր պայմանագրի նախօրեին. Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի խորհրդարանում երկուշաբթի կայանալու է «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին» վերաբերող համաժողով: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի հովանու ներքո Անկարայի Բիլքենթ համալսարանի աջակցությամբ կազմակերպված սույն ժողովին նախատեսված է նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթը:

Հարց է ծագում, իսկ ՀՀ ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված Մոսկվայի՝ քեմալաբոլշևիկյան, օրինականության տեսանկյունից միջազգային իրավունքի հետ ակնհայտ խնդիրներ ունեցող այս հակահայկական դավադիր պայմանագրի 100-ի նախօրեին, փաստորեն ազգային-պետական խնդիրները երբեք չեն եղել այս խորհրդարանի օրակարգում, նրանք ապրում են այլ իրականության մեջ»: