Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի

Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյանին, կասկած չունեի, ուղղակի ժամանակի հարց էր։ Եվ սա դեռ սկիզբն է, շուտով հավանաբար կհարուցվեն քրեական գործեր Արման Թաթոյանի և նրա մերձավորների նկատմամբ։ Ի՞նչ փույթ, որ ՄԻՊ-ն օր ու գիշեր աշխատում էր, ստի և կեղծիքի հեղափոխության օրերին, պաշտպանելով մոլորված ցուցարարներին։ Ի՞նչ փույթ, որ պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն իր ղեկավարով օր ու գիշեր աշխատում էին և միջազգային կառույցներին տեղեկացնում Ադրբեջանի վայրագությունների, հումանիտար իրավունքի խախտումների մասին։ Ի՞նչ փույթ, որ պատերազմից հետո նույնպես ՄԻՊ-ը աներևակայելի աշխատանք է տանում գերիներին վերադարձնելու ուղղությամբ»։