Հայաստանում ճանապարհային երթևեկությունը «մահապարտների» շարժ է

Հայաստանում ճանապարհային երթևեկությունը «մահապարտների» շարժ է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տասնվեց տարեկանից մեքենա եմ վարում, բայց այժմ Հայաստանում ճանապարհային երթևեկությունը, որպես կանոն, համարյա վտանգավոր «մահապարտների» շարժ է։

Արագության համատարած գերազանցումը, անսպասելի աջ ու ձախ մանևրումը, այլ մեքենայի դիմացը թռնելը և ընդհանրապես վարորդների անկանխատեսելի գործողությունները, կայանել չիմանալը, հեռավորություն չպահելը, լուսարձակները ոչ թե գիշերը, այլ «ճանապարհ ուզելու» համար անիմաստ իրավիճակում օգտագործելը, դիմացինի նկատմամբ ագրեսիան, ջղային վարքն ու չզիջելն ամենուր են։

Այս իրավիճակը նաև մեր հասարակության վարքի հայելին է՝ տարերարային ու անկանոն։
#չՀայաստանը»։