Սոբչակը թույլ է տալիս որդուն խաղալ ջրափոսում և արգելում՝ մուլտֆիլմեր դիտել

Սոբչակը թույլ է տալիս որդուն խաղալ ջրափոսում և արգելում՝ մուլտֆիլմեր դիտել

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը НТВ հեռուստաալիքի եթերում պատմել է որդու՝ Պլատոնի դաստիարակության մեթոդների մասին: Նրա խոսքով՝ իրենց տանն արգելված են համացանցային խաղերը և մուլտֆիլմերը՝ բացառությամբ երեխայի միտքը զարգացնող ֆիլմերի, որոնք թույլատրում է դիտել շաբաթը երկու անգամ ընդամենը: «Փոխարենը Պլատոնը շատ է կարդում, բանաստեղծություններ անգիրներ անում, իսկ անգլերեն սկսել է սովորել երկուսուկես տարեկանից»,- ասել է մայրիկը:

Նա նշել է նաև, որ չի արգելում որդուն ինքնուրույն ճանաչել աշխարհն ու հասկանալ, թե որքան գեղեցիկ է այն ու հրաշքներով լի: «Ահա նա ուզում է ջրափոսի մեջ խաղալ, ջուր ցայտեցնել չորս կողմը: Ես ավելի լավ է մեկ անգամ նրա հագուստը տամ քիմմաքրման, քան արգելեմ և սաստեմ երեխային՝ չի կարելի, այնտեղ կեղտոտ է, ձեռք չտաս»,- ասել է Սոբչակը: