Զոհերը ընտանիքի անդամներ են՝ մայր և երեխաներ․ մանրամասներ Վրաստանում հայկական մեքենայի վթարից

Զոհերը ընտանիքի անդամներ են՝ մայր և երեխաներ․ մանրամասներ Վրաստանում հայկական մեքենայի վթարից

Մեր տեղեկություններով, այսօր Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի զոհերը մի ընտանիքի անդամներ են, ովքեր մեկնում էին Վրաստան՝ հանգստի; Ընտանիքի անդամներից ողջ է մնացել միայն հայրը, կինն ու երկու երեխաները մահացել են։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է ՝

«Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:

Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»։