Մբապեն կտեղափոխվի՞ Մադրիդի «Ռեալ». մանրամասներ

Մբապեն կտեղափոխվի՞ Մադրիդի «Ռեալ». մանրամասներ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հայտնի է դարձել Sport.fr-ին, «արքայական» ակումբը համաձայնության է եկել փարիզեցիների հետ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Լիգա 1-ի չեմպիոնը փոխհատուցում կստանա տրանսֆերի դիմաց՝ բոնուսներով, որի չափը չի բացահայտվում, գրում է armsport.am-ը։

«Ռեալում» Մբապեն տարեկան կվաստակի 35 միլիոն եվրո, ինչը ֆրանսիացուն կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Կիլիանի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում, դարձել 15 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։