ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին

«Անցյալ տարի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասան։ Դաշինքից արդեն գործնական արդյունքներ ենք տեսնում։ Քաղաքական շփումներն ակտիվացել են. այս տարի Ռուսաստան են այցելել Ադրբեջանի նախագահն ու վարչապետը, երեք անգամ՝ Միլլի Մեջլիսի նախագահը»։ 

Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են զարգանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ի՞նչ հարցեր են առավել արդիական:

Ըստ Գոնչարի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև «փոխադարձ առևտուրն աճում է։ Անցած տարեվերջին այն գերազանցել է 4 մլրդ դոլարը, այս տարի արձանագրվում է 33,3% աճ։ 

«Հուլիսի 7-ին Մոսկվայում հաջողությամբ անցկացվեց Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Ռուսաստանում միջտարածաշրջանային երկկողմ համաժողով անցկացնել։ Արագացված տեմպերով իրականացվում են խոշոր միջազգային նախագծեր, առաջին հերթին՝ Հյուսիս-Հարավ արևմտյան երկաթուղային գիծը, որի շնորհիվ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ելք կստանա դեպի իրանական նավահանգիստներ»,-նշել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ «լավ հեռանկարներ կան կրթության և գիտության ոլորտում։ Ադրբեջանում գործում են ավելի քան 300 ռուսալեզու դպրոցներ, Մոսկվայի պետական համալսարանի Մ. Մ.Վ. Լոմոնոսովի և Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մասնաճյուղը: 

Խոսելով խնդրահարույց հարցերի մասին՝ Գոնչարը նշել է, որ «դրանք բոլորը քննարկվում են մեր ադրբեջանցի գործընկերների հետ փոխադարձ հարգանքով և կառուցողական ձևով և որ դրանց հրապարակայնությունը միշտ չէ, որ լավ է գործի համար»: 

«Հարաբերությունների նոր դաշնակցային մակարդակը թույլ է տալիս նաև շատ անկեղծ խոսել Բաքվի հետ զգայուն տարածաշրջանային հարցերի շուրջ՝ այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Արևմուտքի և Թուրքիայի դերը Հարավային Կովկասում և այլն»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։