Տեղի է ունեցել զանգվածային խափանում

Տեղի է ունեցել զանգվածային խափանում

Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի սոցիալական ցանցերի աշխատանքին։

Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։

Ստացվել է ավելի քան 10.2 հազար հաղորդագրություն Facebook-ի աշխատանքի խափանման մասին: Առաջին հաղորդագրություններն ուղարկվել են ստանդարտ արևելյան ժամանակով EDT (14:38) ժամը 06:38-ին:

16:00-ի տվյալներով՝ օգտատերերի 57 տոկոսը դժգոհում էր նորությունների լրահոսի խափանումներից, 21 տոկոսը՝ համակարգ մուտք գործելու դժվարությունից, ևս 20 տոկոսը բախվել էր ցանցի ամբողջական անջատման հետ:

WhatsApp-ը սկսել է չաշխատել 14:00-ից սկսած: