ԱՄՆ-ն խստացրել է հակավենեսուելական սանկցիաները 

ԱՄՆ-ն խստացրել է հակավենեսուելական սանկցիաները 

Միացյալ Նահանգները խստացրել է հակավենեսուելական սանկցիաները, իր սանկցիոն սեւ ցուցակում ներառելով վենեսուելական չորս նավթային ընկերությունների եւ ինը նավթատար բեռնանավերի, որոնք կապ ունեն այդ երկրի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

Բեռնանավերը շահագործվում են լիբերիական եւ իտալական ընկերությունների կողմից, թեեւ հանդես են գալիս իտալական, մալթական, հունական եւ պանամական դրոշների ներքո։